Իրաքում ազատ են արձակվել Սադամ Հուսեյնի 16 կողմնակիցներ
Աշխարհ
Իրաքի գերագույն քրեական դատարանը որոշում է կայացրել ազատ արձակել 16 անձանց, որոնք Սադամ Հուսեյնի իշխանության օրոք բարձր պաշտոններ են զբաղեցրել։ Նրանց դեմ մինչ այժմ առաջադրված բոլոր մեղադրանքերը հանվել են։ Այդ մասին հայտարարել է Իրաքի արդարադատության նախարար Հայդեր աս–Սաադին։
Ըստ նրա, ազատ արձակումը տեղի է ունենալու մի քանի փուլով։ Առաջին փուլում ազատ կարձակվեն առևտրի նախկին նախարար Մուհամադ Մահդի Սալեհը, տեղեկատվության և մշակույթի նախկին նախարար Համեդ Յուսեֆ Համադին և ռազմական արդյունաբերության ոլորտի փորձագետ Մահմուդ Ֆարաջ աս–Սամարային։
Երկրորդ փուլում ազատ կարձակվեն չորս անձինք՝ լուծարված «Բաաս» կուսակցության Կերբելի շրջանի նախկին քարտուղարը, Կերբելի շրջանի նախկին նահանգապետը և հատուկ ծառայությունների երկու նախկին աշխատակիցներ։ Եվս ինը անձինք, որոնք ծառայել են նախկին դիկտատորի ռեժիմի օրոք, ազատ կարձակվեն ավելի ուշ։ Հուսեյնի բոլոր կողմնակիցները, որոնք վաղաժամկետ ազատ կարձակվեն, ինը տարի կալանքի տակ են գտնվում, հաղորդում է Itar-Tass–ը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ