Հայդի Կլումը հպարտ է, որ չի դիմել «պլաստիկ» վիրաբուժության օգնությանը
Աշխարհ
Համաշխարհային նորաձևության ամենահայտնի թոփ-մոդելներից մեկը` Հայդի Կլումը, որը շուտով 40 տարեկան կդառնա, մերկ լուսանկարվել է ամերիկյան Allure ամսագրի շապիկի համար:
Ամսագրին տված հարցազրույցում նա նշել է, որ իր մարմինը «բնական» է, և ինքը երբեք չի դիմել վիրաբույժների օգնությանը: «Հարցրեք ինձ այդ մասին, երբ ես կլինեմ 65 տարեկան, սակայն այսօր էլ ես կարող եմ ասել` հպարտ եմ, որ չեմ դիմել «պլաստիկ վիրաբուժության» օգնությանը: Յուրաքանչյուր մարդ իր պատկերացումն ունի` ինչն է ճիշտ, ինչը` սխալ. ես իմ արարքը ճիշտ եմ համարում: Դրանում ես համոզվում եմ ամեն անգամ, երբ տեսնում եմ երիտասարդ աղջիկ-մոդելների, որոնք լուրջ խնդիրների առջև են կանգնել վիրաբուժական միջամտության հետևանքով: Ի՞նչ են նրանք անելու 40 կամ 50 տարեկանում, երբ նրանց վրա կսկսեն արտահայտվել վիրահատությունների հետևանքները»,- ասել է Կլումը:
Նշենք նաև, որ աշխարհահռչակ թոփ-մոդելը 4 երեխաների մայր է:



















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ