Իշխանության կոպիտ քայլերը հակառակ ազդեցությունն են ունենում. Արամ Մանուկյան
Հասարակություն
ՀԱԿ-ի մարզային հանդիպումները լավ են ընթանում՝ չհաշված բռի մեթոդները, որ երբեմն իշխանությունները կիրառում են: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀՇ վարչության նախագահ, ՀԱԿ անդամ, թիվ 4 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու Արամ Մանուկյանը:
«Հինգ մարզ ենք այցելել: Մարդկանց ահաբեկում են հանդիպումներին մասնակցելու համար, ոստիկանները ցուցադրաբար նկարահանում են ժողովրդին՝ հետագայում փորձելով ահաբեկել նրանց: Երեկ Էջմիածնի գեներալիտետը դուրս էր եկել ահաբեկելու ժողովրդին, որ չմասնակցեն միտինգներին կամ հետո հաշվեհարդար տեսնեն»,- նշեց Մանուկյանը:
Նա պատմեց, որ Արմավիրում պատգամավորության թեկնածու Մերուժան Մխոյանին ծեծելն ու թեկնածությունը հանել ստիպելը կատաղեցրել է ժողովրդին, բոլորը բացասական են տրամադրված իշխանությունների հանդեպ:
«Այդպիսի կոպիտ քայլերը հակառակ ազդեցությունն են ունենում: Զայրույթը զգում եմ տնետուն այցելելիս»,- ասաց Արամ Մանուկյանը:
Նա համոզմունք հայտնեց, որ մարդկանց մեծ մասը, որ վախենում է գալ մարզային հանդիպումներին, գալիս է Ազատության հրապարակ: Նրա կարծիքով՝ վաղը ՀԱԿ-ի հանրահավաքին շատ մարդ է լինելու. «Սերժ Սարգսյանը հրահանգներ է տվել, որ մարդիկ շրջաններից չգան: Աշխատանք են տանում` ժողովրդին ահաբեկելու, որ Երևան չգան»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը