Թուրքիայի, Ադրբեջանի և Թուրքմենստանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն
Թուրքիա
Թուրքիայի, Ադրբեջանի եւ Թուրքմենստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները օգոստոսի 28ին թուրքական Անթալիա քաղաքում եռակողմ հանդիպում կանցկացնեն:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական IHLAS լրատվական գործակալությունը, Անկարայում լրագրողներին հայտնել է Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Թանժու Բիլգիչը:
Նա նշել է, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հանդիպմանը մասնակցելու համար կմեկնի Անթալիա:
Թանժու Բիլգիչը կարեւորել է եռակողմ հանդիպման տարածաշրջանային կարեւորությունը: Նա հայտարարել է, որ Անթալիայում անցկացվելիք այդ հանդիպման ժամանակ պետք է քննարկվեն Աշխաբադում նախարարների նախորդ հանդիպմանն ընդունված որոշումների կատարումը:
Թուրքիայի, Ադրբեջանի եւ Թուրքմենստանի ԱԳ նախարարների աշխաբադյան հանդիպումը տեղի էր ունեցել 2015 թվականի հունվարի 29-ին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)