ՀՀՇ վարչության նախագահի կարծիքով` Ռոբերտ Քոչարյան քաղաքական գործիչ Հայաստանում չկա
Հասարակություն
Կանխատեսումներ անելով առաջիկա խորհրդարանական ընտրություններից՝ ՀՀՇ վարչության նախագահ, ՀԱԿ անդամ, թիվ 4 ընտրատարածքում առաջադրված Արամ Մանուկյանն ասաց, թե Սերժ Սարգսյանն այս ընտրություններին ՕԵԿ-ին «քցելու» է:
«ՕԵԿ-ին հանգիստ կարելի է նեղացնել, մի հատ պաշտոն տալ, Արթուրը ոչ մի փսսոց չի հանի: ՀՅԴ-ն, «Ժառանգություն»-ը, կարծում եմ, կանցնեն խորհրդարան»,- ասաց Մանուկյանը:
Ընտրությունների վերահսկման միասնական շտաբին միանալու «Ժառանգության» պահանջները Մանուկյանը չցանկացավ մեկնաբանել: Միայն ասաց, որ ով ուզում է լինի, եթե նպաստում է ընտրությունների արդար անցկացմանը, համարում է իր գործընկերը: ԲՀԿ-ի մասին էլ կարծիք հայտնեց, թե այն փորձում է դառնալ ինքնուրույն քաղաքական միավոր:
«ԲՀԿ-ն վաղուց Քոչարյանի հետ չէ:Ռոբերտ Քոչարյան քաղաքական գործիչ Հայաստանում չկա: Էդ մարդը որևէ քաղաքական ուժի չի կպնելու, որովհետև որևէ քաղաքական ուժ չի ուզում նրա հետ ճանապարհ գնա: ԲՀԿ-ի ինքնուրույն դառնալու դեպքում Սերժ Սարգսյանի մոնոպոլիան կջարդվի»,- համոզված է Մանուկյանը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը