Քաղաքական ուժերից ամենաշատը եթերում լուսաբանվել է «Բարգավաճ Հայաստան»-ը. ՀՌԱՀ
Հասարակություն
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը (ՀՌԱՀ) հրապարակել է մայիսի 6-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում հեռուստատեսությունների և ռադիոների մոնիտորինգի առաջին արդյունքները: Դրանք ներկայացնում են քարոզարշավի առաջին շաբաթվա պատկերը:
Հանձնաժողովում դիտարկել են ընտրություններին մասնակցող թեկնածուների կողմից ապրիլի 8-ից 14-ը ընկած ժամանակահատվածում տրամադրված եթերաժամանակը:
Դիտարկումն իրականցնելիս ՀՌԱՀ-ում հաշվարկել են ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին՝
• անվճար կարգով տրամադրված եթերաժամանակը
• վճարովի կարգով տրամադրված եթերաժամանակը
քաղաքական ուժի ներկայացուցչի մասնակցությամբ հաղորդումների ընդհանուր տևողությունը
• այլ հաղորդումներում քաղաքական ուժի օգտին իրականացված քարոզչության տևողությունը
• լրատվական թողարկումներում քաղաքական ուժի կողմից իրականացված նախընտրական քարոզչության լուսաբանման տևողությունը:
Նաև ներկայացված է ընտրություններին մասնակցող 9 քաղաքական ուժերի ընդհանուր օգտագործած հեռուստատեսային և ռադիո եթերաժամանակը:
«Առայժմ ամենաշատը հեռուստատեսային եւ ռադիո եթերում եղել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ), հետո Հայ Հեղափոխական դաշնակցությունը (ՀՅԴ): Երրորդը Օրինաց երկիր կուսակցությունն է (ՕԵԿ): Այս ցուցանիշով չորրորդ տեղում «Ժառանգությունն» է, հինգերորդում՝ Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), վեցերորդում՝ Հայ Ազգային Կոնգրեսը (ՀԱԿ): Ընդհանուր եթերում, ըստ ցուցանիշների օգտագործած եթերաժամանակի կարելի է հետևել ինտերակտիվ գրաֆիկի օգնությամբ, որտեղ թվերը ներկայացված են րոպեների և վայրկյանների տեսքով»-այս մասին լրագողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը:
«Առաջին լրատվականի» եթերում ամենաշատը լուսաբանվել է ՀՀԿ-ն, երկրորդը՝ ՀԱԿ-ը:
«Արմենիա»-ի «Ժամը»-ի եթերում ևս ՀՀԿ-ին ամենաշատ տեղն են հատկացրել: Այստեղ երկրորդ և երրրոդ տեղերում են ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը»:
«Երկիր մեդիա»-ի «Երկիրն այսօր»-ի թողարկումներում ամենաշատը լուսաբանվել է ՀՅԴ-ն, որին հետևում են ՀՀԿ-ն, ՕԵԿ-ը, ԲՀԿ-ն:
«Կենտրոն»-ի «Էպիկենտրոն»-ի եթերում լուսաբանված քաղաքական ուժերի շարքում բացարձակ առաջատարը ԲՀԿ-ն է:
«հ2»-ի «Լրաբեր»-ի եթերում ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը ստացել են գրեթե հավասարաչափ եթերային րոպեներ:
«Շանթ»-ի «Հորիզոնը» համեմատաբար քիչ է լուսաբանել ընտրությունների քարոզարշավը: Այստեղ թվերն ընդհանրապես ավելի փոքր են: «Հորիզոնն» ամենաշատն անդրադարձել է «Ժառանգությանը»:
«Արմնյուզ»-ի եթերում ևս համաչափ պատկեր է: ՀՀԿ-ն մի փոքր ավելի շատ է լուսաբանվել, քան ՀԱԿ-ը, ՕԵԿ-ը և ՀՅԴ-ն:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը