ԱՄՆ իշխանություները ազգությամբ ռուս Նյու Յորքի բնակչին մեղադրում են կիբեռհանցագործության մեղադրանքով
ԱՄՆ
ԱՄՆ իշխանությունները մեղադրանք են առաջադրել Նյու Յորքում բնակվող ազգությամբ ռուս քաղաքացու նկատմամբ՝ կիբեռհանցագործության կատարելու համար, հաղորդում է France-Presse–ը։
31-ամյա Պիտեր Մարմելյուկը, որը նաև հայտնի է որպես Դմիտրի Տոկար, կասկածվում է մեկ միլիոն դոլար խարդախությամբ գողանալու մեջ։
Համաձայն Նյու Յորքի դատախազության տեղեկությունների, Մարմելյուկը 2010-ին համագործակցել է մի հանցավոր խմբի հետ, որի անդամներն ապօրինաբար կոտրել են Scottrade, ETrade, Fidelity, Schwab բրոքերային ընկերությունների հաճախորդների և այլ բրոքերային ընկերությունների աշխատակիցների հաշիվները, ինչպես նաև իրականացրել են մի շարք անօրինական ֆինանսական գործարքներ։
Զեղծարարները քաղաքացիների հաշիվները և անձնական տվյալներ մուտք են գործել www.jobcentral2.net կայքի միջոցով, որն այժմ չի գործում։ Այն հանդես եկել որպես աշխատանքի որոնման կայք և մարդկանց անունից կեղծ հարկային հաշվետվություններ է ներկայացրել և դրանց դիմաց ստացել փոխհատուցում։
Մարմելյուկին սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում կամ 250 հազար դոլար տուգանք։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)