Եթե Սերժ Սարգսյանը գնա քյալագյոզության, ոչ մի կուսակցություն չի շահելու. Արամ Մանուկյան
Հասարակություն
ՀՀՇ վարչության նախագահ, ՀԱԿ անդամ, թիվ 4 ընտրատարածքում առաջադրված Արամ Մանուկյանը լրագրողների հետ հանդիպմանը վերահաստատեց, որ ՀԱԿ-ի հիմնական թիրախը ՀՀԿ-ն է և Սերժ Սարգսյանը:
«Սերժ Սարգսյանը կերազի, որ թիրախ ընտրենք ուրիշ քաղաքական ուժի: Կա մի չարիք՝ գործադիր իշխանությունը, կա մի կուսակցություն, որը ոչ տառաճանաչ, անգրագետ պատգամավորներով լցրել է խորհրդարանը: 80 հոգի ԱԺ-ում միլիոնատեր են: Հիշեք առաջին, երկրորդ խորհրդարաններում ինչ անուններ կային, իսկ հիմա՝ լֆիկներ, նեմեցներ, թոխմախներ և այլն: Քաղաքային արժեքային համակարգը տակնուվրա է եղել»,- ասաց Մանուկյանը:
Մանուկյանի համոզմամբ՝ եթե նորմալ ընտրությունների շանսը կորցնեն, արտագաղթը շատանալու է: Նրա կարծիքով՝ կարևորն այն է, որ ժողովուրդը մասնակից լինի ընտրությունների արդյունքների ձևավորմանը:
«Եթե անհաջող անցան ընտրությունները, թքած ունեմ, թե հետո ինչ կլինի, թքել եմ յուրաքանչյուր կոալիցիայի վրա: Եթե Սերժ Սարգսյանը գնա քյալագյոզության, ոչ մի կուսակցություն չի շահելու, դա միայն վնասելու է Հայաստանին»,- եզրափակեց բանախոսը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը