Խնդիրը քաղաքական կամքի բացակայության տիրույթում է. Գոհար Վեզիրյան
Հասարակություն
«Բազմիցս նշել եմ, որ հենց այդ ընտրատարածքում առաջադրվելու առիթը հանդիսացել է այն, որ ես համարվում եմ Էրեբունի համայանքի բնակիչ, ըստ այդմ ել առաջադրվել եմ այդտեղ: Ես բոլոր բարոյական և իրավական հիմքերն ունեցել եմ այդտեղ առաջադրվելու», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թիվ 12 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու Գոհար Վեզիրյանը:
Անդրադառանալով հասարակական ակտիվության հարցին՝ Վեզիրյանը նշեց, որ հասարակության ակտիվությունը բավականին բարձր է:
«Հասարակական ակտիվութուն նկատվում է, և դա շատ լավ է: Խնդիրը քաղաքական կամքի բացակայության տիրույթում է։ Ունենք օրեսնդրական դաշտ, որը թույլ է տալիս առաջ գնալու որոշակի ոլորտներում, բայց չկա քաղաքական կամքը: Այնտեղ՝ վերևում, կա նստած մեկը, որը որոշում է, և մենք ենթակրվում ենք խաղի այդ կանոններին: Կարծում եմ՝ արդեն ժամանական է, որ մենք դեմ գնանք այդ ամենին, թելադրենք մեր կամքը, քանի որ իշխանությունը մենք ենք», - նշեց Գոհար Վեզիրյանը՝ հավելելով, որ այս ԱԺ-ն բավականին խճանկարային է լինելու։
«Լինելու են մարդիկ որոնց հետ դու կարողանալու ես աշխատել, որոնց նպատակը լինելու է մեկը՝ գտնել լուծումներ և այդ լուծումները պարտադրել կառավարությանը», - ասաց Վեզիրյանը:
Բանավեճի մյուս բանախոս, նույն ընտրատարծքում մեծամասնական ընտրակարգով առաջդրված, «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Անահիտ Բախշյանն, անդրադառանալով այն փաստին, որ բանավեճին ներկա էին նշված ընտրատարածքում առաջադրված թեկնածուներից միայն երկուսն, ասաց. «Քաղաքակիրթ աշխարհում թեկնածուների միջև բանավեճը շատ կարևոր է, բայց մեր երկրում այդ մշակույթը չի դարձել անհարժեշտություն: Այդ ընտրատարածքում առաջադրվել եմ երեք նպատակով. առաջինը՝ իմ առաջադրումով ցանկացա կոտրել այն կարծրատիպը, որ մեծամասնական ընտրակարգով կին չի կարող առաջադրվել և միակ կինը դա Հրանուշ Հակոբյանն է: Երկրորդ՝ այդ ընտրակարգով միայն օլիգարխներն են դառնում պատգամավոր: Հաջորդը, որ ապրում եմ Մալաթիայում, բայց առաջադրվել եմ Շենգավիթում, որովհետև աշխարհագրությունը բոլորովին կապ չունի, պետք է ընտրես այն տարածքը, որտեղ քեզ լավագույնս ճանաչում են: Ես ութ տարի դպրոց եմ ղեկավարել, և շատ ընտանիքներ են ինձ ճանաչում», - նշեց Անահիտ Բախշյանը:
Նշենք նաև, որ բանավեճին չեն ներկայացել ՕԵԿ-ի, ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի կողմից մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուները:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը