McDonald-ի աշխատակիցը ձերբակալվել է հաճախորդի թեյի մեջ թքելու պատճառով
ԱՄՆ
ԱՄՆ–ի Սիմփսոնվիլ քաղաքի McDonald-ի աշխատակիցը ձերբակալվել է հաճախորդներից մեկի թեյի մեջ նախքան մատուցելը թքելու պատճառով, հաղորդում է Associated Press-ը։
19-ամյա Մարվին Վաշինգտոնը ձերբակալվել է ապրիլի 18–ին։ Ազատ արձակման համար 5 հազար դոլար գրավ է պահանջվել։
Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ ապրիլի 14–ին, երբ մայր և դուստր քաղցր թեյ են պատվիրել։ Թեյը մատուցելուց հետո նրանք նկատել են, որ թեյը քաղցր չէ, ինչից հետո նրանք մեկ անգամ ևս մատուցողից պահանջել են իրենց պատվերը պատշաճ կատարել, սակայն ի վերջո նրանք ստիպված են եղել իրենք շաքարավազ լցնել և հենց այդ ժամանակ էլ նկատել են, որ թեյի մեջ թուքի պարունակություն կա։
Նկարահանող սարքերն արձանագրել են, թե ինչպես է աշխատակիցը նախքան մատուցելը թքում պատվիրված թեյի մեջ։ Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել սննդի որակը վնասելու համար, ինչի հետևանքով նրան 20 տարվա ազատազրկում է սպառնում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)