Սիրուշոն բողոքել է Ազգային երաժշտական մրցանակաբաշխության անկազմակերպվածությունից (տեսանյութ)
Հասարակություն
Երեկ Սիրուշոն «Facebook»-ի իր էջում նշել է, որ շատ ուրախ է, որ լավ է ընդունվել մրցանակաբաշխության իր ելույթը, սակայն երգչուհին ափսոսանք է հայտնել, որ իրականում իր մտահղացումների մեծ մասը հնարավոր չի եղել իրականացնել:
«Շատ ուրախ եմ և շոյված, որ լավ ընդունվեց մրցանակաբաշխության իմ ելույթը, սակայն ափսոս որ իրականում մտահղացումներիս մեծ մասը հնարավոր չեղավ իրականցնել: Հույս ունեմ որ մոտակա տարիներին եթե անգամ չմասնակցեմ կդիտեմ ավելի կազմակերպված մրցանակաբաշխություններ, որտեղ արտիստը ստիպված չի լինի համերգից ընդհամենը մի քանի րոպե առաջ անակնկալներով լի «փորձ» ունենալ և եթերում էլ դիտել մանրակրկիտ պատրաստված համարի խեղաթյուրված տարբերակը՝ «շնորհիվ» անկազմակերպ նկարահանման: Ամեն դեպքում ուրախ եմ որ այդ «մշուշի» միջից կարողացել եք տեսնել արված աշխատանքը…»,-նշել էր երգչուհին:
Հիշեցնենք, որ Սիրուշոյի «I Like It» տեսահոլովակը Ազգային երաժշտական մրցանակաբաշխություն 2012-ին հաղթող է ճանաչվել «Տարվա լավագույն տեսահոլովակ» անվանակարգում:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը