Ռուսաստանն ու Չինաստանը շուտով կփոխեն Սիրիայի հարցով իրենց դիրքորոշումը. Նիկոլա Սարկոզի
Աշխարհ
Սիրիայի խնդրի կարգավորման հարցում Ռուսաստանի ու Չինաստանի դիրքորոշումը երկար տևել չի կարող; Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին։
Այդ մասին նա այսօր հայտարարել է ֆրանսիական ռադիոկայանով Փարիզում մեկնարկող «Սիրիայի բարեկամներ» համաժողովի՝ արտգործնախարարների մակարդակով հանդիպումից առաջ։
Ըստ Սարկոզիի, Ռուսաստանն ու Չինաստանը գտնվում են մեկուսացման մեջ, իսկ բոլոր զարգացած արևմտյան երկրները և արաբական երկրները պահպանում են Սիրիայի հարցով միասնական դիրքորոշումը, հաղորդում է BBC Russian–ը։
«Չինացիներին, ինչպես նաև ռուսներին դուր չի գալիս մեկուսացման մեջ գտնվել։ Սիրիայի հարցով Ռուսաստանի և Չիանստանի մեկուսացումը երկար չի կարող տևել», – ասել է Ֆրանսիայի նախագահը։
Սիրիայի բարեկամներ փարիզյան խորհրդաժողովին մասնակցելու հրավերը Ռուսաստանը չի ընդունել։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ