Լարված իրավիճակ ԵՊԼՀ-ում. Աշոտյանն այցելել է բուհ
Հասարակություն
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հանդիպել է Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ուսանողների հետ, որպեսզի պատասխանի ուսանողների հարցերին: Այս պահին Աշոտյանը համալսարանի մեծ դահլիճում է: Ուսանողների մեծամասնությունը հավաքվել է համալսարանի բակում և վանկարկում են «Աշոտյան, իջի՛ր», «Ամո՛թ» և «Զոլյա՛ն, Զոլյա՛ն»:
Լուրեր.com-ի լրագրողի փոխանցմամբ, այս պահին ԵՊԼՀ-ում լարված իրավիճակ է։ Աշոտյանը չի ցանկանում իջնել բակ և հայտարարել, որ ինքը եկել է հանդիպման համալսարանի դահլիճում և ոչ թե բակում։
«Կարող է ասեն՝ եկեք մեր տուն հանդիպման...»,- իր դիրքորոշումն այսպես է հիմնավորել Աշոտյանը
Հիշեցնենք, որ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի՝ երկու օր առաջ ստորագրած հրամանով համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից, որն էլ ուսանողների դժգոհության պատճառ է դարձել:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը