Անահիտ Բախշյանն ու Գոհար Վեզիրյանը ներկայացրեցին իրենց շտաբերի կողմից արձանագրված ընտրացուցակների անճշտությունները
Հասարակություն
Թիվ 12 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածուներ անկուսակցական Գոհար Վեզիրյանը և «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեցին իրենց շտաբերի կողմից արձանագրված ընտրացուցակների անճշտությունները: Անահիտ Բախշյանը նշեց, որ իրենք հանել է բոլոր այն հասցեները, որտեղ գրանցված են մեծ թվով մարդիկ։
«Այդ ցուցակներում մենք տեսանք Շիրակի փողոց, Օժանդակ տնտեսություն, որտեղ 177 հոգի կա գրանցված: Մենք գնացինք և պարզվեց, որ այդ օժանդակ տնտեսություն ասվածը 60 տուն է, բոլորը Վրաստանից եկած հայեր և այնտեղ նոր-նոր սեփականաշնորհման գործընթաց են սկսել և նույն հասցեի տակ են և իրապես այդ մարդիկ ընդգրկված էին ցուցակում: Իսկ այն եկեղեցի կոչվածը դեռ չենք գնացել, բայց անպայման գնալու եմ տեսնեմ, թե ինչ է դա», - նշեց Անահիտ Բախշյանը:
Գոհար Վեզիրյանն իր հերթին ասաց. «Եկեղեցու բակ, օժանդակ տնտեսություն, դիզվառելիքի բազա, նկուղ, հարակից տնակ, այս բոլորը մենք արձանագրել ենք: Այսպես է գրված՝ հարակից շենքի հարակից ավտոտնակ, թե որ հարակից շենքի որ հարակից ավտոտնակն է՝ դա պարզ չէ: Անուն, ազգանուններով, կոնկրետ փաստերով ես ներկայացրել եմ, մամուլի հրապարակում է եղել, և շատ տարօրինակ է, որ կոնկրետ այդ հրապարակումների մասով արձագանք չկա։ Մամուլը ինչ գրում է, ոստիկանությունն անմիջապես ահազանգում, պարզաբանում է տալիս: Կոնկրետ եկեղեցու բակի, դիզվառելիքի բազաի մասերով մինչև այսօր ոչ պարզաբանել են, ոչ գործողություն են իրականացրել: Շիրակի փողոցը մենք էլ ենք նկատել ու գնացել, և իսկապես այնտեղ այդ մարդիկ ապրում էին և էլի տարածք կա, որ մի տան հասցեի վրա գրանցված է 103 մարդ։ Մի ամբողջ թաղամաս է, որտեղից մեկ տուն հասցե ունի, և այդ մարդիկ գրանցված են մեկ հասցեի վրա», - նշեց Գոհար Վեզիրյանը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը