Տիգրան Տեր-Պետրոսյանը ժխտում է. իրեն բանավեճի չեն հրավիրել
Հասարակություն
Թիվ 12 ընտրատարածքումա առաջադրված պագամավորության թեկնածու Տիգրան Տեր-պետրոսյանի նախընտրական շտաբը հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև։
«Այսօր ԶԼՄ-ներում հայտնվել է տեղեկատվություն այն մասին, որ «Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնն» ապրիլի 19-ին բանավեճի էր հրավիրել թիվ 12 ընտրատարածքում առաջադրված բոլոր թեկնածուներին:
Հայտնում ենք, որ թե՛ Տիգրան Տեր-Պետրոսյանի շտաբը, թե՛ անձամբ թեկնածուն որևէ կազմակերպության կողմից հրավեր չեն ստացել' ապրիլի 19-ին կայանալիք բանավեճին մասնակցելու համար:
Տիգրան Տեր-Պետրոսյանի շտաբի համար անհասկանալի է, թե ում էր ձեռնտու բանավեճին թեկնածուի չմասնակցելը, կամ հրավերի մասին սուտ տեղեկություն տարածելը»,- ասված է հաղորդագրությունում։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը