Դավութօղլուն դարձյալ խոսել է թուրք-ադրբեջանական եղբայրության մասին
Թուրքիա
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն դարձյալ հայտարարել է թուրք-ադրբեջանական «հավերժ» եղբայրության մասին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Անադոլու» լրատվական գործակալությունը, Թուրքիայում օգոստոսի 30-ին տոնվող «Հաղթանակի օրվա» կապակցությամբ նախագահական պալատում ունեցած ելույթում Դավութօղլուն հայտարարել է, որ «քանի Թուրքիան Ադրբեջանի կողքին է, այդ երկրի սահմաններում չի կարող խնդիրներ լինել»:
«Ողջույն սիրելի Ադրբեջանին: Մենք եւ Ադրբեջանը նույնն ենք: Օգոստոսի 30-ի տոնը նաեւ Ադրբեջանի տոնն է: Քանի Թուրքիան այստեղ է, Ադրբեջանի սահմաններում որեւէ խնդիր չի կարող լինել: Ադրբեջանի տոնն էլ մեր տոնն է», -ասել է նա:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)