Սթրեսը երեխաներին դարձնում է թերհաս
Հասարակություն
Մասաչուսեթսի Մակլին հիվանդանոցի հետազոտողները պնդում են, որ երեխան, ենթարկվելով սթրեսի, դառնում է թերհաս: Այս մասին հաղորդում է iksinfo.ru-ն:
Գիտնականները, անցկացնելով հետազոտություն 193 կամավորների շրջանակում, որոնց տարիքը տատանվում էր 18-25, փորձում էին պարզել՝ «արդյո՞ք հարցման մասնակիցները մանկության տարիներին ստացել են հոգեբանական վնասվածքներ՝ կապված բռնության, ծնողների անտարբերության կամ բարոյական նվաստացման հետ»:
Յուրաքանչյուր մասնակից ենթարկվել է հետազոտման՝ տոմոգրաֆիայի միջոցով: Հետազոտումը ցույց է տվել, որ այն մասնակիցների մոտ, որոնք մանկության տարիներին ենթարկվել են սթրեսների, հիպոկամպուսը՝ գլխուղեղի լիմբիկ համակարգի մասերից մեկը, ի տարբերություն նորմալ պայմաններում մեծացած երեխաների, միջինում նվազել է 5-6,5 տոկոս: Հենց այս երևույթը հետագայում կարող է պատճառ հանդիսանալ շիզոֆրենիայի, հոգեբանական խանգարումների, դեպրեսիայի, սթրեսը հաղթահարելու անկարողության և ինքնասպանություն գործելու ցանկության համար:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը