ԿԳՆ–ն հերքում է
Հասարակություն
ՀՀ Կրթության և գիտության նախարարության լրատվական ծառայությունից Լուրեր.com–ին տեղեկացրել են, որ ԿԳՆ աշխատակցի և ուսանողի միջև միջադեպ չի եղել։ Հաղորդագրությունում մասնավորապես ասված է. «Որոշ լրատվամիջոցներով լուրեր են տարածվել, որ այսօր ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի և Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ միջադեպ է տեղի ունեցել ՀՀ ԿԳ նախարարության աշխատակցի և ուսանողի միջև: Պաշտոնապես հայտարարում ենք, որ այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում և ԿԳՆ աշխատակցի մասնակցությամբ որևէ միջադեպ չի արձանագրվել:
Նախարարը ուսանողների հետ հանդիպման ժամանակ պատասխանել է նրանց հետաքրքրող բոլոր հարցերին»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը