Ամենակարևորը ժողովրդի և մեր գործընկերների վստահությունը վայելող ընտրությունների անցկացումն է. Սերժ Սարգսյան
Հասարակություն
Քիչ առաջ Գարեգին Նժդեհի անվան հրապարակում ավարտվեց Սերժ Սարգսյանի ելույթը: Նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթում կոչ է արել մայիսի 6-ին կատարել քաղաքացիական պարտքը, դրսևորել օրինակելի վարք ողջ ժողովրդի և աշխարհի առաջ:
«Ընտրությունների արդյունքում ունենալու ենք քաղաքական ուժ, որը պետք է կառավարի մեր երկիրը: Ձեզնից է կախված, թե որ քաղաքական ուժը պետք է լինի մեր երկրի ղեկին: Այս հարցը կարևոր է, բայց ամենակարևորն այն է, որ անցկացնենք լավ ընտրություններ, որ կվայելեն ժողովրդի և մեր գործընկերների վստահությունը: Այդպիսի ընտրություններով ընտրված իշխանությունը կարող է ավելի լավ գործ կատարել»,– ասել է ՀՀԿ առաջնորդը։
Սարգսյանը հավաքվածներին խնդրել է սատարել ՀՀԿ-ի ինչպես համամասնական, այնպես էլ մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներին:
«Ինչպես գիտեք, Շենգավիթի բնակչության մի հատվածը քվեարկում է թիվ 8 ընտրատարածքում, որտեղ Հանրապետականն առաջադրել և սատարում է Կորյուն Նահապետյանի թեկնածությունը: Վստահ եմ, որ նա կարող է ԱԺ-ում արժանապատվորեն ներկայացնել Շենգավիթ համայնքը: Իսկ թիվ 11 ընտրատարածքում ՀՀԿ-ն թեկնածու չի առաջադրել և սատարում է իր կոալիցիոն գործընկերոջ առաջադրած թեկնածուին՝ Գրիգոր Մարգարյանին»,- իր ելույթում նշել է Սերժ Սարգսյանը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը