ԼՂՀ-ն պետք է դառնա ընթացիկ բանակցությունների լիիրավ անդամ. Սերժ Սարգսյան
Հասարակություն
Շենգավիթ համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանն անդրադարձել է արտաքին քաղաքականությանը: Նրա խոսքով՝ նախորդ տարիներին իշխանությունները որոշակի արդյունքների են հասել Հայաստանի միջազգային հեղինակությունը բարձրացնելու գործում:
«Մեզ դիտում են որպես հուսալի գործընկեր թե՛ Ռուսաստանում, թե՛ Եվրոպայում, թե՛ ԱՄՆ-ում և թե՛ Արևելքում: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում ուժեղացրել ենք արտաքին ագրեսիային հակազդելու համակարգը: Հնարավոր պատերազմը կանխելու հարցում միջոցներ ենք ձեռք առել, ապահովել ենք ուժերի հավասարակշռությունը: Համոզված ենք, որ ԼՂՀ-ն պետք է դառնա ընթացիկ բանակցությունների լիիրավ անդամ, լիիրավ կողմ: Արտաքին քաղաքականությունը հիմնված է եղել մեր իսկ նախաձեռնությունների վրա և այդպես էլ շարունակվելու է»,- նշել է Սարգսյանը:
ՀՀԿ նախագահը նշել է, որ ցեղասպանության հարյուրամյակի նախաշեմին բազմապատկելու են ջանքերը ցեղասպանության միջազգային դատապարտման և ճանաչման ուղղությամբ: Սարգսյանը նաև ժողովրդին սառնասրտության և համբերատարության կոչ է արել:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը