Ինձ զանգահարեք մայիսի 7-ին. Վիկտոր Դալլաքյանի պատասխանը՝ հեռուստաբանավեճի մասնակցելու հարցին
Հասարակություն
«Ինձ զանգահարեք մայիսի 7-ին»,- Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ անդամ Վիկտոր Դալլաքյանը՝ չցանկանալով պատասխանել այն հարցին, թե «կընդունի՞ Դալլաքյանը թիվ 30 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Գառնիկ Սահակյանի հեռուստաբանավեճի հրավերը»:
Նշենք, որ ըստ մամուլում տարածված լուրերի, «Ժառանգություն» կուսակցության Լոռու մարզային գրասենյակի ղեկավար, թիվ 30 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու Գառնիկ Սահակյանը հեռուստաբանավեճի է հրավիրել ՀՀԿ անդամ Վիկտոր Դալլաքյանին:
Դալլաքյանի պատասխանից մնում է միայն ենթադրել, որ բանավեճը, ամենայն հավանականությամբ, չի կայանա։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը