ԿԸՀ–ն քննարկել է թեկնածուների նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների մասին տեղեկանքները
Հասարակություն
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա արտահերթ նիստում քննարկել է մայիսի 6-ին Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի, ինչպես նաև մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուների նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ առաջին հայտարարագրերի ստուգման արդյունքում կազմված տեղեկանքները՝ 01.04.2012թ-17.04.2012թ. ժամանակահատվածի համար: Նիստի ընթացքում ներկայացվել է նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների, ՀՀ ընտրական օրենսգրքի 26-րդ հոդվածի 2-րդ մասով նկարագրված ապրանքների և ծառայությունների ձեռքբերման համար ծախսված գումարի (շուկայական արժեքով) ընդհանուր չափի, այդ ապրանքների և ծառայությունների ձեռքբերման համար հիմնադրամներից կատարված ծախսերի փաստացի չափի, հիմնադրամների միջոցներից կատարված՝ հայտարարագրման ոչ ենթակա ծախսերի ընդհանուր չափի, հիմնադրամների միջոցներից կատարված բոլոր ծախսերի ընդհանուր չափի, հիմնադրամներում մնացած միջոցների, ինչպես նաև ապրանքների և ծառայությունների ձեռք բերման հետ կապված, դեռ չվճարված, դրամական պարտավորությունների չափի մասին տեղեկատվություն:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը