Սերգեյ Լավրովը hարավկովկասյան երկրներին կոչ է արել կառուցողական կապեր հաստատել
Ադրբեջան
Մենք հետաքրքրված ենք, որ Հարավային Կովկասի բոլոր երկրները միմյանց հետ կառուցողական կապեր հաստատեն՝ առանց ռևանշային մտադրությունների և արկածախնդրության փորձերի։ Ինչպես հաղորդում է 1news.az-ը, վկայակոչելով Twitter սոցիալական ցանցում ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական միկրոբլոգին, այս մասին Ռուսաստան-ՆԱՏՕ հանդիպումից հետո Բրյուսելում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով ռուս-վրացական հարաբերությունները։
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Մոսկվային անհանգստացնում է Վրաստանի արագ ռեմիլիտարիզացիան և ՆԱՏՕ-ին նրա անդամակցելու հեռանկարը։ «Այս ամենը տագնապ է առաջացնում, քանի որ մենք չենք ցանկանում Հարավային Կովկասում իրավիճակն ապակայունացվի», - հայտարարել է նա։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)