Ուկրաինան առավելագույն ջանքեր կգործադրի ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար
Ադրբեջան
Որպես ԵԱՀԿ-ի նախագահ՝ Ուկրաինան պատրաստ է 2013-ին առավելագույն ջանքեր գործադրել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար։ Ինչպես հաղորդում է 1news.az-ը, այդ մասին Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինը հայտարարել է հինգշաբթի՝ Ադրբեջանի խորհրդարանի խոսնակի հետ երկկողմանի հանդիպման ավարտից հետո հրավիրված ճեպազրույցում։
«Ուկրաինայի դիրքորոշումն անփոփոխ է։ Մենք հարգում ենք միջազգայնորեն ճանաչված բոլոր նորմերը, և մենք համարում ենք, որ այդ արյունոտ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ միջոցներով»,- ընդգծել է նա։
«Մենք տրամադրված ենք առավելագույն ջանքեր գործադրելու, անելու հնարավորն ու անհնարինը՝ այդ գործընթացը մեռյալ կետից շարժելու համար։ Մենք շատ լավ հասկանում ենք, որ այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրները՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ռուսաստանը, ուշադրություն են հատկացնում այդ հարցին։ Սակայն նրանց համար առաջին տեղում գտնվել ու գտնվում են քաղաքական արշավի հարցերը։ Ու հասկանալի է, որ ջանքերը և ուշադրությունը պետք է կենտրոնացնել այստեղ»,- նշել է Լիտվինը։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի