Արարատ և Թոնդրակ լեռների տարածքում կրկին «հատուկ անվտանգության գոտի» է հայտարարվել
Թուրքիա
Թուրքիայի արևելքում գտնվող Արարատ (թուրքական անվանումը` Աղրը) և Թոնդրակ լեռների ահարկից տարածքները կրկին հայտարարվել են «հատուկ անվտանգության գոտի»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Աղրըի նահանգապետարանն առաջին անգամ 15-ական օրով անվտանգության գոտի հայտարարելու մասին հայտարարել էր օգոստոսի 2-ին, իսկ երկրորդ անգամ' օգոստոսի 19-ին: Այժմ, հաշվի առնելով Արարատ և Թոնդրակ լեռների տարածքում ռազմական գործողություններ իրականացնելու անհրաժեշտությունը' նահանգապետարանը որոշում է կայացրել այս տարածքները ևս 15 օրով հայտարարել «հատուկ անվտանգության գոտի»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)