«Հրապարակ». ՀՔՄ նախագահ Հմայակ Հովհաննիսյանի ձեռքից ուզում են խլել գրասենյակը
Հայկական Մամուլ
Թերթը երեկ տեղեկացել է, որ Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի ձեռքից ուզում են խլել գրասենյակը: «Սրա հետևում կանգնած է Լիսկան: Մեր գրասենյակի հանդեպ հավակնություններ ունեցող անձը՝ Սենիկ Ջուլհակյանը, նրա համագյուղացին է, էստեղ գործունեություն է ծավալել վերևի երկու հարկերում»,- թերթի հետ զրույցում ասել է նա ՀՔՄ գրասենյակի օտարման մասին կառավարության որոշման առթիվ՝ զարմանալով, թե նախընտրական շրջանում ինչո՞ւ է նման որոշում կայացվել: Նրա խոսքերով, իրենց աշխատակիցներին անգամ սպառնացել են:
«Կառավարությունն իրավունք չուներ նրան սեփականացնելու շենքը, որովհետև նա վճարունակ չի: Մենք հարցում ենք ուղարկել Պրագայի հայ եկեղեցու հայրապետ հայր Բարսեղին, որը մեզ պատասխանել է, որ դա մաշեննիկ է և որևէ սեփականություն չունի: Իրեն ձևացնում է լուրջ բիզնեսմեն, այնինչ ոչ մի բաժնետոմս չունի, ընդամենը ֆիրմայի առևտրային ներկայացուցիչն է Սուրգուտ քաղաքում և զբաղված է լյուստրաների վաճառքով»,- ասել է ՀՔՄ նախագահը, ով այսօր պատրաստվում է այդ առթիվ հանդես գալ ասուլիսով:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ