«Ժողովուրդ». Ականջները կտրելու եմ. Գագիկ Ծառուկյան
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Հայրենիք» կինոթատրոնում տեղակայված ԲՀԿ շտաբում օրերս Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է նախկին ԲՀԿ-ական, այժմ ՕԵԿ-ական Ռուբեն Մասումյանին՝ Բենզին Ռուբոյին: Նա ասել է, որ ինքը Բենզին Ռուբոյին ամենախիստ ձևով է պատժելու:
«Ականջները կտրելու եմ»,-հայտարարել է նա: Ծառուկյանը ասել է նաև, որ երբ Մասումյանը ԲՀԿ-ական է եղել, իրենից մի անգամ 30 հազար, մի անգամ էլ 50 հազար դոլար է խնդրել՝ առողջական խնդիրները լուծելու համար, սակայն գումարը բոլորովին այլ տեղ է ծախսել: ԲՀԿ նախագահի խոսնակ Խաչիկ Գալստյանը, թերթի հարցին ի պատասխան, ասել է, որ իրենց կուսակցության անդամներն արդեն իսկ անդրադարձել են Բենզին Ռուբոյի պահվածքին:
«Աստված է ամեն մեկի դատավորը, և Աստված թող դատի ամենքին իր մեղքի համար»,-նշել է նա:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ