«Հայկական ժամանակ». ԵՊՀ-ում բողոքի ակցիա՝ ուսանողները պահանջում են ախտահանել լսարանը
Հայկական Մամուլ
Երևանի պետական համալսարանում երեկ բողոքի ակցիա են անցկացրել մի խումբ ուսանողներ՝ պահանջելով իրենց բժշկական հետազոտության ենթարկել և ախտահանել լսարանը: Բանն այն է, որ ռոմանագերմանական ֆակուլտետի այդ ուսանողները տեղեկացել են, որ իրենց կուրսւընկերը վարակվել է տուբերկուլոզով, և հնարավոր է՝ հիվանդությունը փոխանցվել է նաև իրենց: ՀՀ առողջապահության նախարարի մամլո խոսնակ Շուշան Հունանյանը թերթի թղթակցին հայտնել է, որ վարակված ուսանողի հետ կոնտակտ ունեցածները թվով 17 հոգի, հետազոտվել են, և նրանց մոտ հիվանդության նշաններ չեն հայտնաբերվել: Ինչ վերաբերում է լսարանն ախտահանելուն, ապա, ըստ Հանանյանի, դրա կարիքը չկար, քանի որ տուբերկուլոզը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով: Հունանյանի փոխանցմամբ, հետազոտվել են նաև վարակված ուսանողի ընտանիքի անդամները, սակայն արդյունքները դեռևս հայտնի չեն: Տուբերկուլյոզով հիվանդ ուսանողն այժմ հիվանդանոցում է և, ըստ մասնագետների, դա բուժվող հիվանդություն է:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ