«Հրապարակ». Սարգսյանի Վայք կատարած այցի ժամանակ փակ են եղել բոլոր դպրոցները
Հայկական Մամուլ
Նախընտրական քարոզարշավի շրջանակներում Սերժ Սարգսյանն ապրիլի 18-ին այցելել էր Վայոց ձոր, որտեղ ևս կոչ է արել ընտրել Հանրապետականի թեկնածուին՝ «Ջերմուկ գրուպի» սեփականատեր Աշոտ Արսենյանին: Վայք քաղաքում տեղի ունեցած հանդիպումը շատ կարճ է տևել, սակայն ուշագրավ է եղել նրանով, որ հանդիպման մասնակիցների գերակշիռ մասը դպրոցականներ են եղել: Այցելության պահին փակ են եղել բոլոր դպրոցները, իսկ ուսուցիչներն ու աշակերտները պաստառներով կանգնած են եղել հրապարակում: Աշակերտներից մեկն ասել է, որ իրենց չեն ստիպել գնալ հանդիպմանը, սակայն այլ տարբերակ էլ չեն թողել՝ դասերն ընդհատել են, իսկ դպրոցները փակ են եղել:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ