«Երկիր». Սուսաննա Աբրահամյանը ընտրություններից հետո վերադառնալու է ՕԵԿ
Հայկական Մամուլ
Ապրիլի 7-ին «Երկիր»-ի հետ զրույցում ՕԵԿ նախկին մամլո խոսնակ Սուսաննա Աբրահամյանը հայտնել էր, որ նույն օրը պատրաստվում է ՕԵԿ-ից դուրս գալու դիմում գրել: Սակայն նախօրեին թերթը պարզել է, որ Սուսաննա Աբրահամյանը ՕԵԿ-ից դուրս չի եկել և ոչ մի դիմում էլ չի գրել: Թերթի թղթակցի հետ զրույցում տեղեկությունը հաստատել է նաև ՕԵԿ նորանշանակ մամուլի քարտուղար Հարություն Ամիրյանը: Ուշագրավ է, որ Սուսաննա Աբրահամյանը թերթի հեռախոսազանգերին արդեն երկու օր է՝ չի պատասխանում, քանի որ դուրս գալ-չգալու մասին նրան հարցեր ունեին տալու: Հետաքրքիր է նաև, որ թեև կուսակցության նախկին մամլո խոսնակը դժգոհ է կուսակցության համամասնական ցուցակում 36-րդը լինելուց և համարում է, որ իրեն ըստ արժանվույն չեն գնահատում, բայց ինքնաբացարկի դիմում ևս չի գրել: Թերթի աղբյուրների համաձայն՝ Սուսաննա Աբրահամյանը ընտրություններից հետո վերադառնալու է ՕԵԿ: Իսկ մամուլի քարտուղարի լիազորությունները վայր դնելը պայմանավորված է եղել որոշ ԶԼՄ-ների հետ ունեցած խնդիրներով. ՕԵԿ-ին չկպնելու դիմաց այս տարիների ընթացքում որոշ խոստումներ է տվել, բայց այդպես էլ չի իրականացրել:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ