Ես ասել եմ` կներկայացնեմ, և կներկայացնեմ. ՕԵԿ նախկին մամլո խոսնակ
Հասարակություն
Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն` «Օրինաց երկիր» կուսակցության մամլո խոսնակ Սուսաննա Աբրահամյանն ՕԵԿ-ից դուրս չի եկել և ոչ մի դիմում էլ չի գրել:
Լուրեր.com-ի հետ զրույցում Սուսաննա Աբրահամյանը հաստատեց այս տեղեկությունները. «Ես ասել եմ, որ հենց ժամանակը գա ես այդ դիմումը կներկայացնեմ: Ես հիմա իմ գործերով այնքան զբաղված եմ, առհասարակ ես իմ գործողություններում չեմ շտապում, ժամանակը կգա ես կտամ: Ինչն է խնդիրը, ես կարող եմ չէ դա անել, ուղղակի ես հիմա աշխատանքային այնպիսի փուլում եմ, որ ժամանակի առումով դա երկրորդական է դարձել: Ես ասել եմ` կներկայացնեմ, և կներկայացնեմ»:
Իսկ այն հարցին, թե հնարավոր է ընդհանրապես կուսակցությունից դուրս չգաք, Սուսաննա Աբրահամյանը կարծես ոչ հերքեց և ոչ էլ հաստատեց` նշելով կրկին, որ դա չի բացառվում. «Ես հանդիպումներ եմ ունենում միջազգային կառույցների հետ, ծրագրեր եմ ներկայացնում, այնպիսի փուլում եմ, որ դա երկրորդական է դարձել` այսինքն, ժամանակ չէր մնացել դրան», - նշեց Սուսաննա Աբրահամյանը:
Անդրադառնալով այն հրապարակումներին, ըստ որոնց, վերջինիս մամուլի քարտուղարի լիազորությունները վայր դնելը պայմանավորված է եղել որոշ ԶԼՄ-ների հետ ունեցած խնդիրներով` Սուսաննա Աբրահամյանն ասաց. «Յուրաքանչյուր հրապարակում տրամաբանություն պետք է ունենա, ես որևէ տրամաբանություն այս տեղեկատվության մեջ չեմ տեսնում և կեղծիք եմ համարում դա»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը