Քլինթոնը կոչ է արել զենքի էմբարգո հայտարարել Սիրիայի դեմ
Մերձավոր Արևելք
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կոչ է արել Սիրիայի հարցով նոր բանաձև ընդունել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, հաղորդում է BBC–ն։
Նրա կարծիքով, նոր բանաձևը, պետք է ավելի խիստ պաշժամիջոցներ ներառի Սիրիայի դեմ, ինչպես նաև սպառազինությունների էմբարգո հայտարարի Դամասկոսին, եթե վերջինս չկատարի Քոֆի Անանի Սիրիայի խաղաղության ծրագիրը։
Քլինթոնը նաև նշել է, որ Ռուսաստանը և Չինաստանը, որոնք, Սիրիայի հարցով ՄԱԿ–ի ԱԽ–ի քննարկած յուրաքանչյուր բանաձևի վրա վետո են դրել, ժամանակն է, որպեսզի ավելի հետևողական միջոցներ ձեռնարկեն Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմի դեմ։
ԱՄՆ պետքարտուղարն այս մասին հայտարարել է նախօրեին կայացած «Սիրիայի բարեկամներ» փարիզյան հանդիպման ընթացքում։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)