ԱՄՆ ուղղաթիռը վթարի է ենթարկվել Աֆղանստանի հարավում
ԱՄՆ
Միջազգային անվտանգության խաղաղարար ուժերի ռազմական ուղղաթիռը վթարի է ենթարկվել Աֆղանստանի հարավում, հաղորդում է BBC-ն։
Ըստ գործակալության, ամերիկյան Սև բազե (Black Hawk) ուղղաթիռում եղել են ամերիկացի չորս զինվորներ։
Միջազգային անվտանգության խաղաղարար ուժերի ներկայացուցիչը հայտնել է, որ վթարի վայրը հայտնաբերվել է, սակայն միջադեպի պատճառները ճշտվում են։
ԱՄՆ զինված ուժերի ներկայացուցիչը հայտարարել է, որ չի բացառում ուղղաթիռի վրա հարձակումը, սակայն վթարի ավելի հավանական պատճառ է համարում եղանակային վատ պայմանները։
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ուղղաթիռում բրիտանական զորքերի զինվոր չի եղել։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)