Դեռ հստակ չէ՝ «Մեհրաբներ»–ի միջադեպը թշնամու կրակոցների հետևանքն է, թե՝ ոչ
Հասարակություն
Ապրիլի 18–ին «Մեհրաբներ» զորամասի «Խուբան»–ի հենակետում տեղի ունեցած ողբերգական միջադեպի կապակցությամբ դեռ հստակ տեղեկություններ չկան։ Այդ մասին Լուրեր.com-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մերի Սարգսյանը։ Վիրավոր զինվորի կյանքին, ըստ նրա, արդեն վտանգ չի սպառնում, իսկ թե տեղափոխվել է արդյոք մահացած զինվորի դին տուն, Մերի Սարգսյանը ստույգ տեղեկություններ չունի։ «Կարծում եմ՝ արդեն պետք է տեղափոխված լինի», – նշեց նա։
Քննչական ծառայությունում դեռ հստակ տեղեկություններ չկան նաև կրակոցներ արձակողների վերաբերյալ` դրանք հակառակորդի կողմից են եղել, թե հենակետում տեղի ունեցած միջադեպի հետևանք են` դեռևս պարզ չէ։ «Եթե կրակոցները հակառակորդի կողմից լինեին, մեր տեղեկատվության մեջ մենք կնշեինք` թեկուզ նախնական տեղեկություններով, բայց առայժմ ոչինչ չունենք», – պարզաբանեց Սարգսյանը՝ հավելելով, որ գործը դեռ նախաքննության փուլում է, և երկու օրում այն հնարավոր չէ բացահայտել։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը