Ռուսաստանը 10 միլիարդ դոլար կտրամադրի Արժույթի միջազգային հիմնադրամին
Աշխարհ
Ըստ G20-ի երկրների ֆինանսների նախարարների և կենտրոնական բանկերի ղեկավարների համատեղ հանդիպումների արդյունքում ձեռք բերված համաձայնության՝ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) միջոցներն ավելացնելու նպատակով Ռուսաստանը հաստատել է իր պատրաստակամություն՝ 10 միլիարդ դոլար ԱՄՀ–ին տրամադրելու վերաբերյալ, հաղորդում է Interfax–ը՝ վկայակոչելով Ռուսաստանի ֆինանսների նախարարի տեղակալ Սերգեյ Ստորչակին։
Ինչպես նշել է Ստորչակը, Վաշինգտոնում BRICS–ի (Ռուսաստան, Չինաստան, Հնդկաստան, Բրազիլիա) երկրների ղեկավարների հանդիպման արդյունքների վերաբերյալ անցկացված ճեպազրույցի ընթացքում, «Մեծ քսանյակը» եկել է համաձայնության, ըստ որի` ԱՄՀ–ն պետք է կապիտալիզացվի։ Սակայն Ստորչակը հստակ չի նշել տրամադրվող գումարի չափը` ընդգծելով, որ «այն կգոհացնի ԱՄՀ ղեկավար տիկին Լագարդին»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)