Դավութօղլուն երեխաների մարդասպան է. Դեմիրթաշ
Թուրքիա
Թուրքիայի խորհրդարանական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) համանախագահ Սալահեթդին Դեմիրթաշը հայտարարել է, որ կրկին միանձնյա իշխանություն դառնալու համար իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) մահվան է ուղարկում երկրի զինվորին, ոստիկանին և քուրդ երիտասարդներին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով DemokratHaber-ը, Դեմիրթաշը Թուրքիայի վարչապետ և ԱԶԿ-ի առաջնորդ Ահմեթ Դավութօղլուի հասցեին խիստ արտահայտություններ է կատարել' մեղադրելով նրան երեխաներ սպանելու մեջ:
«Ջիզրեում երեխաներ են սպանվում և թույլ չեն տալիս նրանց հուղարկավորել: Ուզում եմ հիշեցնել Դավութօղլուին. դուք երեխաների մարդասպան եք, պատմության մեջ կմնաք որպես երեխաների հուղարկավորությունը թույլ չտվող վարչապետ: Ամբողջ Թուրքիայի հասարակությունը գիտի, թե ինչու եք դա անում: Միանձնյա իշխանություն լինելու համար դուք մահվան ենք ուղարկում զինվորին, ոստիկանին և քուրդ երիտասարդին: Մարդիկ պարտավոր չեն մեռնել ձեր նկրտումների համար: Ասում եք, թե զոհաբերելու եք մեր զավակներին, սակայն, ձեզանից ոչ մեկի որդին զինծառայություն չի անցել»,- ասել է Դեմիրթաշը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)