Տպագիր մամուլում բացասական հիշատակումներով առաջատարներն են ՀՀԿ-ն, ՀԱԿ-ը և ԲՀԿ-ն. մոնիթորինգ
Հասարակություն
Տպագիր մամուլի մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ թերթերում ամենաշատը հիշատակվողը Հանրապետական կուսակցությունն է: Նրան հաջորդում են ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, «Ժառանգություն»-ը, ՕԵԿ-ը և ՀՅԴ-ն: Մոնիթորինգն անց է կացրել Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան` մարտի 12-ից ապրիլի 14-ն ընկած ժամանակահատվածում: Հետազոտվել են 16 անուն թերթերի մոտ 2500 հոդված:
Հրապարակումների 30%-ը ընտրությունների թեմային են վերաբերում: Ընտրարշավի մասնակից մյուս երեք կուսակցությունները՝ Կոմունիստական, Դեմոկրատական, «Միավորված հայեր», տպագիր մամուլի կողմից հիշատակվում են խիստ հազվադեպ: Ասոցիացիայի փորձագետ Արմեն Մինասյանը նշեց, որ հանրագումարում տպագիր մամուլը ավելի շատ իրականացնում է քարոզչական, քան տեղեկատվական գործառույթ:
««Իրավունք» թերթում, որն իշխանամետ թերթ է համարվում, ՀԱԿ-ն ավելի շատ է հիշատակված, բայց բացասական առումով, իսկ ընդդիմադիր «Հայկական ժամանակ» թերթում ավելի շատ հիշատակված է ՀՀԿ-ն՝ կրկին բացասական առումով»,- ընդգծեց Մինասյանը:
Մոնիթորինգի տվյալներով՝ ՀՀԿ-ի դրական հիշատակումները մոտ 9.5% է կազմում, ԲՀԿ-ինը՝ 9.4%, իսկ ՀԱԿ-ի ցուցանիշն այս առումով ամենաբարձր է՝ 12.1%: ՀՀԿ-ի բացասական հիշատակումները 42.1% են կազմում, ԲՀԿ-ինը՝ 36.5%, իսկ ՀԱԿ-ինը՝ 41.9%:
Արմեն Մինասյանը տեղեկացրեց, որ ուսումնասիրել են նաև մեծամասնականով առաջադրված թեկնածուների լուսաբանումը քարոզչության մեկնարկից առաջ և հետո: Քարոզչության մեկնարկից հետո ամենաշատ անդրադարձեր են եղել թիվ 1, 2, 4, 7 ընտրատարածքներում առաջադրված թեկնածուներին:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը