Դավութօղլուն արտասվել է Դաղլըջայում զոհված զինվորների հոգեհանգստի արարողության ժամանակ
Թուրքիա
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն չի կարողացել զսպել արցունքները Դաղլըջայում զոհված թուրք զինվորականների հոգեհանգստի արարողության ժամանակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Վանում անցկացվող հոգեհանգստի արարողության ժամանակ իր ելույթում Դավութօղլուն նշել է, որ թափված արյան ամեն կաթիլի համար պատասխան են պահանջելու:
Թուրքիայի Հաքքարի նահանգի Դաղլըջա գավառում PKK-ի գործողությունների հետևանքով սեպտեմբերի 6-7-ն ընկած ժամանակահատվածում զոհվել է 16 թուրք զինվոր, ևս 6-ը վիրավոր են: Այս տարածքում թուրքական զինուժը լայնածավալ ռազմական գործողություններ է սկսել, որոնց մասնակցում են նաև ռազմական ինքնաթիռներ: Հաղորդվում է, որ թուրքական զինուժը հարվածներ է հասցրել PKK-ի 23 թիրախի:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)