Բահրեյնում Ֆորմուլա 1 մասնակիցների ուղղությամբ «մոլոտովի կոկտեյլներ» են շպրտել
Աշխարհ
Նոր զանգվածային հակակառավարական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Բահրեյնում հինգշաբթի օրը։ Ոստիկանությունը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ է օգտագործել, հաղորդում է Euronews–ը։
Այս շաբաթա վերջին երկրում FORMULA 1 համաշխարհային ավտոմրցաշարի բացումն է լինելու։ Կազմակերպիչները հրաժարվել են մրցաշարը չեղյալ հայտարարելուց՝ անտեսելով ընդդիմության կոչերը, որն այժմ պատրաստվում է նոր բողոքի ակցիաների։
«Մենք դեմ ենք դիկտատորներին, ոչ թե FORMULA 1–ի անցկացմանը, որը երկրի իշխող էլիտան օգտագործում է որպես PR ակցիա հասարակական դժգոհությունները մեղմացնելու նպատակով», – հայտարարել են ցուցարարները։
Տեղի իրավապաշտպանները մամուլի ասուլիս են հրավիրել և կրկին պահանջել են ազատ արձակել քաղբանտարկյալներին, որոնցից մի քանիսը մարզիկներ են։
Բահրեյնում խռովությունները շարունակվում են արդեն 14 ամիս։ Ընդդիմությունն իշխող ռեժիմին պահանջում է անհապաղ քաղաքական բարեփոխումներ անցկացնել, իսկ շիաները սուննի մահմեդականներից հավասարություն են պահանջում, որի ներկայացուցիչն է համարվում երկրի իշխող Ալ–Խալիֆի տոհմը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ