Թունջելիում PKK-ն թուրք ոստիկանի է սպանել
Թուրքիա
Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցությունը Թունջելիում (նախկին Դերսիմ) հարձակվել է ոստիկանության աշխատակցի մեքենայի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Քուրդ զինյալները կրակել են մեքենայի վրա, ինչի հետևանքով ոստիկանը, ով գտնվում էր ավտոմեքենայի ղեկին, զոհվել է: Նրա կողքը նստած դուստրը, սակայն, ոչ մի վնասվածք չի ստացել և փրկվել է:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)