«ժառանգություն»-ը ազնվության թեստին չդիմացավ. Հմայակ Հովհաննսիյան
Հասարակություն
«Երբ մարդիկ անազնիվ քայլ են անում, ստիպված են դիմել ինչ-որ պատճառաբանությունների, ինչ որ մահանաներ առաջ քաշել, որովհետև այս նախաձեռնությունը յուրահատուկ ազնվության թեստ էր բոլորի համար», - այսօր լրագորղների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՔՄ նախագահ Հմայակ Հովհաննսիյանը՝ անդրադառանալով «Ժառանգություն» կուսկացության՝ ընտրությունների վերահսկման միասնական շտաբի աշխատանքներին չմնասնակցելուն:
Վերջինս հավելեց, որ երեք կուսկացություններ, երեք քաղաքական ուժեր այդ քննությանը դիմացան պատվով. «Նրանք իրենց մեջ ուժ գտան, չնայած իրենց մեջ եղած լուրջ տարաձայնություններին, գիտակցելու, որ ազատ, արդար ընտրությունների անցկացումը վերկուսկացական խնդիր է»:
Անդրադառնալով ժառանգականների կողմից հնչեցված այն տեսակետին, որ այս շտաբը կապ ունի Ռոբերտ Քոչարյանի հետ, Հմայակ Հովհաննսիյանն ասաց. «Անհեթեթ գնահատականների ես չեմ ուզում արձագանքել, որովհետև, նորից եմ ասում, մարդիկ այդ ազնվության թեստին չդիմացան: Մարդը կատարեց քայլ՝ հետևելով Գալուստ Սահակյանին, կապկեց Գալուստ Սահակյանի քայլը: Մենք այսօր իրավունք ունենք իրենց ասելու, որ իրենք հետևել են Հանրապետականի այն քայլին», - նշեց Հմայակ Հովհաննսիյանը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը