Հարցվածների 55 %-ի կարծիքով իրենց ձայնը ոչինչ չի փոխի
Հասարակություն
Հանրային կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի (ВЦИОМ) կողմից խորհրդարանական ընտրություններից առաջ «Շանթ» հեռուստաընկերության նախաձեռնությամբ Հայաստանում կատարված հարցման արդյունքում ԱԺ ընտրությունների համար տարվող քարոզարշավում ակտիվության առումով առաջատարը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է։ Սոցհարցման արդյունքների համձայն րկրորդ տեղում է Հայաստանի հանրապետական կուսակցությունը, իր ցուցանիշներով ՀՀԿ-ին հաջորդում է ՕԵԿ-ը:
Հանրային կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի գլխավոր տնօրեն Վալերի Ֆյոդորովը նշեց, որ հարցման սխալականության լուսանցքը 2,5% է և հավելեց, որ հարցումն անցկացվել է ապրիլի 4-13-ը:
Ասուլիլի ընթացքում նշվեց, որ հարցվածների 32%–ը «Եթե ընտրությունները լինեին այս կիրակի, ո՞ր կուսակցությանը կընտրեիք» հարցին պատասխանել է հօգուտ ՀՀԿ-ի, 27–%-ը՝ ԲՀԿ-ի, 5%–ը՝ ՕԵԿ-ի, 4-ական %՝ «Ժառանգությանը» և ՀՅԴ-ին, 3%–ը՝ ՀԱԿ-ի, 2%–ը՝ ՀԿԿ-ի։
Իսկ այն հարցին, թե իրենց կարծիքով, որ կուսակցություները կանցնեն խորհրդարան, հարցվածների 90%–ը նշել է ԲՀԿ-ի անունը, 88%–ը' ՀՀԿ-ի, 50%–ը՝ ՕԵԿ-իշ, 31%–ը ՀՅԴ-ի, իսկ 22%–ը «Ժառանգության»:
Ըստ սոցհարցումների 1600 հարցվածների 41%–ն ասել է, որ լավ է գնատատում նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքը, 33%-ն էլ լավ է գնահատել Տիգրան Սարգսյանի աշխատանքը, 27%-ն էլ նշել է, որ առհասարակ լավ է գնահատում կառավարության գործունեությունը։
Նշենք նաև, որ հարցվածների 72% ասել է, որ մտադիր է մասնակցել ընտրություներին, իսկ հարցվածների 55 %-ն ասել է, որ կարծում է, որ իր ձայնը ոչինչ չի փոխի:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը