Լիբիայի Ազգային անցումային խորհրդի ուժերը գրավել են Բանի–Վալիդի օդանավակայանը
Աշխարհ
Լիբիայի Ազգային անցումային խորհրդի ուժերն այսօր գրավել են Բանի–Վալիդի օդանավակայանը, որը նախկին բռնապետ Մուամար Քադաֆիի վերջին հենարաններից մեկն է։Այս մասին է հաղորդում Agence France-Presse–ը՝ հղում կատարելով Ազգային անցումային խորհրդի զինուժի հրամանատար Յունես Մուսուի վրա։
Բանի–Վալիդը գտնվում է անապատում՝ մայրաքաղաք Տրիպոլիի հարավ–արևելքում։ Քաղաքի բնակիչների մեծ մասը փախել է՝ փրկելով իրենց կյանքը։ Բանի–Վալիդի համար արյունահեղ մարտեր են ընթանում արդեն մի քանի շաբաթ՝ չնայած այն ստրատեգիական առումով այդքան էլ մեծ նշանակություն չունի, ինչպես օրինակ Քադաֆիի հայրենի քաղաք Սիրթը։ Պատճառն այն է, որ Լիբիայի Ազգային անցումային խորհրդի ղեկավարները կարծում են, որ Բանի–Վալիդում է թաքնվում Քադաֆիի տղան՝ Սեյֆ ալ Իսլամը և նույնիսկ ինքը՝ Մուամար Քադաֆին։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ