«Ogilvy & Mather»-ը՝ «Պոպոք»-ի հաղթող
Գիտություն և Մշակույթ
«Պոպոք» միջազգային գովազդային փառատոնին, որն անցկացվել է հոկտեմբերի 27-29-ը՝ Մոսկվայի տանը, ներկայացվել էր 450 գործ Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Լատվիայից, Ուկրաինայից, Բելառուսից, Ղազախստանից, Իսպանիայից, ԱՄէ–ից։ Աշխատանքները դատում էր միջազգային ժյուրին։
Ժյուրիի նախագահն էր Ալեքսեյ Անդրեևը, ով «Depot WPF» բրենդինգային ընկերության նախագահն է։ Հայաստան էին ժամանել նաև Վլադիսլավ Դերևյաննիխը, Նժդեհ Հովհաննիսյանը, Վատո Կավտարաձեն և գովազդի այլ հայտնի մասնագետներ։ Մրցույթի արդյունքներով տարվա ամենակրեատիվ գովազդային գործակալություն ճանաչվեց Ուկրաինայի «Ogilvy & Mather»-ը, իսկ ահա հայաստանյան գործակալությունների շարքում ամենաբարձր միավորների արժանացավ «Status Holding»-ը։ Այս տարի փառատոնի շրջանակներում սահմանվել էր նոր անվանակարգ՝ «ԶԼՄ ժյուրիի մրցանակ», որին արժանացավ «B.I.T.A Advertising» գործակալության «A shell-game» աշխատանքը։ Այսօր այդ մասին խոսեցին փառատոնի նախագահ Արմեն Մարտիրոսյանը և տեղակալ Տիգրան Բալոյանը։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում