Հարցվածների 37%-ը չի մասնակցելու ընտրություններին. «Սոցիոմետր»
Հասարակություն
Ահարոն Ադիբեկյանի «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի անցկացրած հարցման արդյունքում պարզվել է, որ ընտրություններին մասնակցող ընտրողների 27%-ը կողմնորոշվել են՝ որ քաղաքական ուժին են ձայն տալու, իսկ 10%-ը հնարավոր է՝ ձայնը տա այս կամ այն քաղաքական ուժին: 26%-ը չեն որոշել՝ գնալու են, թե ոչ և ում են ձայն տալու: Ընտրողների 37%-ը չի մասնակցելու քվեարկությանը:
Ըստ հարցման արդյունքների՝ ընտրություններին մասնակցելուն կարող է նպաստել լավ վճարը (3.5%), անձնական հարցի լուծումը (2.7%), լավ եղանակը (3.4%), համոզիչ քարոզը (12%), տրանսպորտը (3.2%):
Ընտրողների 37%-ը համոզվել է, որ իր նախապատվությունը ճիշտ է, 4.6%-ը սկսել է կասկածել, 6.2%-ը գուցե փոխեն կարծիքը, 8.4%-ը դեռ կողմնորոշվում են:
Հարցին, թե արդյո՞ք «Սոցիոմետր»-ի անցկացրած հարցումները տարբերվում են Gallup-ի կատարած հարցումներից, Ադիբեկյանը պատասխանեց. «Գրեթե ամեն ինչ նույնն է, միայն թե «Բարգավաճ Հայաստանը» մեր հարցման դեպքում ավելի շատ ձայներ էր հավաքել»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը