Սիրիայում ավազային փոթորկի հետևանքով տուժել է ավելի քան 5000 մարդ
Մերձավոր Արևելք
Սիրիային պատուհասած ավազային փոթորիկի հետևանքով երեք մարդ շնչահեղձ է եղել, ավելի քան 5000-ը՝ տուժել, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Ինչպես հայտնել է Սիրիայի առողջապահության նախարար Նիզար Յազիջին, կապված ավազե փոթորկի հետ՝ բոլոր բուժհաստատություններն աշխատել են արտակարգ ռեժիմով:
Ռիսկային խմբում են հայտնվել սրտանոթային համակարգի խնդիրներ, շնչառական և ալերգիկ հիվանդություններ ունեցող քաղաքացիները:
Ֆենոմենալ երևույթ է նկատվել Լիբանանում. երկրի արևելյան և հյուսիսային շրջաններում տուժել է 750 մարդ, երկու հիվանդ մահացել է հիվանդանոցում:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան