Մեծամասնականով ընտրված կիսաքնած պատգամավորները թամաշա են անում. Ահարոն Ադիբեկյան
Հասարակություն
Թիվ 4 ընտրատարածքում առաջադրված անկուսակցական Ալեքսան Մինասյանին ոչ մի քաղաքական ուժ չի սատարում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ինքը՝ Մինասյանը:
Նշենք, որ թիվ 4 ընտրատարածքում նաև առաջադրվել են Սաթիկ Սեյրանյանը (անկուսակցական), Զարուհի Փոստանջյանը («Ժառանգություն»), Արտակ Սարգսյանը (ՀՀԿ), Արամ Մանուկյանը (ՀԱԿ) և Արմեն Եփրեմյան, (ՀՀԿ, ինքնաառաջադրում):
Ահարոն Ադիբեկյանի այն հարցին, թե տարբերակո՞ւմ է մեծամասնական ու համամասնական ընտրակարգերը, Մինասյանը պատասխանեց, որ առաջադրվել է մեծամասնականով և ընտրվելու դեպքում պատրաստվում է լուծել համայքնի խնդիրները:
«Տեղական խնդիրներ լուծելու համար թաղապետն է: Մեծամասնականով ընտրված պատգամավորը կապ է ստեղծում համայնքի և օրենսդիր իշխանության միջև: Խորհրդարանում կիսաքնած պատգամավորները մեծամասնականով ընտրվածներն են ու թամաշա են անում, քանի որ իր խնդիրները համայքնում են»,- նշեց Ադիբեկյանը:
Մինասյանը տեղեկացրեց, որ իր քարոզարշավը սկսելու է ապրիլի 25-ին: Օգտագործելու են քարոզչական դիսկեր, շտաբիհրատարակած թերթերը, ինչպես նաև ելույթներ է ունենալու հեռուստատեսությամբ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը