Ճապոնիայում կենդանաբանական այգուց փախած արջերը հարձակվել են երկու կնոջ վրա
Աշխարհ
Ճապոնիայում կենդանաբանական այգուց փախած արջերը հարձակվել և մահացու վնաս են պատճառել երկու կանանց։ Միջադեպը տեղի է ունեցել Ակիտա պրեֆեկտուրայի Հակիմատայ այգում, հաղորդում է BBC Russian–ը։
Ձմռանը այգին փակված է եղել զբոսաշրջիկների համար և արջերի զոհերն են դարձել այգու կին աշխատակիցները։ Աշխատողներից մեկին հաջողվել է փախչել կենդանու ճիրաններից։
Ըստ տեղական լրատվամիջոցների, որսորդներն արդեն սպանել են այգու մի քանի արջերի։ Սակայն, ինչպես ընդգծել է ոստիկանությունը, մինչ այժմ հայտնի չէ՝ այգում գտնվող 38 արջերից քանիսն են կարողացել դուրս գալ այգու սահմաններից։ Ոստիկանությունը դիմել է տեղի բնակիչներին՝ խնդրելով դուրս չգալ բնակարաններից։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ