Մեր նպատակն է, որ գյուղն ունենա խմելու և ոռոգման ջուր, շուրջօրյա էլեկտրականություն. Սերժ Սարգսյան
Հասարակություն
Հնաբերդցիների հետ հանդիպման ժամանակ այսօր ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանն ուրախություն հայտնեց առաջին անգամ Հնաբերդում լինելու համար.
«Հնաբերդցինե՛ր, ուրախ եմ, որ առաջին անգամ ձեր գյուղում եմ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել, որ նախորդ ընտրություններում մեզ եք աջակցել: Դա պարտավորեցնող է: Այսօր եկել եմ, որպեսզի այս անգամ էլ խնդրեմ ձեր աջակցությունը, որպեսզի մենք կարողանանք մեր գործը շարունակել»,- ասաց Սերժ Սարգսյանը:
Սարգսյանը նշեց, որ անցած չորս-հինգ տարիների ընթացքում էապես չի հաջողվել անել այնպես, որ գյուղացիների բոլոր խնդիրները մնան անցյալում:
Սարգսյանը նշեց նաև, որ ինքը Հնաբերդ է եկել, մի ճանապարհով, որն անպայմանորեն ենթադրում է շտապ վերանորոգում.
«Գիտեմ նաև ձեր դպրոցի անբարեկարգ վիճակի, մշակութային տան բացակայության մասին: Մեր նպատակն է, որ Հնաբերդը լինի հարմարավետ, որպեսզի գյուղն ունենա խմելու և ոռոգման ջուր, շուրջօրյա էլեկտրականություն»,- նշեց ՀՀԿ առաջնորդը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը