Իրանը դադարեցրել է նավթի մատակարարումը Royal Dutch Shell ընկերությանը
Իրան
Իրանի նավթի արդյունահանման նախարարը հայտարարել է, որ դադարեցվել է իրանական կոշտ նավթի մատակարարումը Royal Dutch Shell բրիտանա–հոլանդական նավթային ընկերությանը և ընգծել, որ Եվրոմիության այդ ամենախոշոր նավթային ընկերությունը մինչ այժմ Իրանին չի վճարել մատակարարված նավթի համար, հաղորդում է Mehr գործակալությունը։
Իրանի նավթի նախարար Ռոստամ Հաշեմին այս մասին հայտարարել է իրանական լրատվամիջոցներից մեկի հարցին ի պատասխան, արդյո՞ք Royal Dutch Shell բրիտանա–հոլանդական նավթային ընկերությունը մոտ մեկ միլիարդ դոլար պարտք ունի Իրանին, նախարարը նշել է, որ Իրանի ազգային նավթային ընկերությունն արդեն դադարեցրել է կոշտ նավթի մատակարարումն այդ ընկերությանը։
Ըստ լրատվական գործակալության, Royal Dutch Shell–ը համարվում է իրանական նավթի ամենախոշոր գնորդը։ Նախքան Իրանի նկատմամբ ԵՄ–ի կողմից միջուկային ծրագրի խնդրով պատժամիջոցների մեծացումը, նավթային գիգանտը Իրանից օրական գնել է միջինը 150-200 հազար բարել նավթ։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ